Հրաշալի օր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մեր նոր ընկերների հետ:Համագործակցային բաց նախագիծ՝ քայլարշավ Աշտարակ քաղաքով, կրթական փոխանակումներ Մ. Սեբաստացի կրթահամալիրի դասվարներ` Լուսինե Պետրոսյանի և Արմինե Գյոնջյանի հետ: Զատկական պարերգերի և ասիկների ուսուցում, զատկական խաղեր Ներսեսականների և Սեբաստացիների մասնակցությամբ: Քայլք նոր ընկերների հետ. երթուղի՝ Ն. Աշտարակեցու դպրոց- սբ. Մարիանէ, Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր, սբ. Սարգիս եկեղեցիներ:

 

Это слайд-шоу требует JavaScript.

 

Գարուն՝ նոր կյանքի, նոր զարթոնքի սկիզբ

Նոր զարթոնքի սկիզբ… Նոր ձեռքբերումների,  հաճելի մարդկանց ծանոթության սկիզբ

Ծանոթության սկիզբը դրվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում: Մեզ` Արագածոտնի մարզի մի խումբ դասվարներիս, իր անուշիկ ժպիտով դիմավորեց ընկեր Լուսինեն /Փաշայան/: Քայլեցինք դեպի Հյուսիսային դպրոց, որտեղ էլ մեզ իր յուրահատուկ ոճային ,,Բարի լույսով,, դիմավորեց տեար Բլեյանը: 

Հաճելի ու ջերմ մթնոլորտ, անկաշկանդ ու անմիջական երեխաներ և ամենակարևորը` գիտակ ու բանիմաց մանկավարժներ:

Ուզում եմ  շնորհակալություն հայտնել ,,Իմացումի հրճվանք,,  ծրագրի կազմակերպիչներին, և առանձնահատուկ շնորհակալություններ փորձի փոխանակման համար` ​3-րդ դասարանների դասվարներ Արմինե Գյոնջյանին ու Լուսինե Պետրոսյանին և պարերգերի ուսուցման համար`  Մարիամ Մնացականյանին և Նարինե Դավթյանին:

Անաղարտ պահենք Մայրենին

 

Это слайд-шоу требует JavaScript.

 

Это слайд-шоу требует JavaScript.

Մայրենիի միջազգային օրվան նվիրված բաց դաս 4-րդ դասարանում: Նպատակը` խոսել կիրթ ,գրական հայերենով` առանց խոսքային վթարների / բանավոր, գրավոր խոսքի զարգացում/:

Ամբողջական նյութը կարող եք ներբեռնել այստեղից մայրենի բաց դաս

Первая запись в блоге

Это ваша самая первая запись. Чтобы отредактировать или удалить её, нажмите кнопку «Изменить» или создайте новую запись. Если вы хотите написать что-нибудь ещё, расскажите читателям, почему завели блог и что планируете в нём публиковать. По всем вопросам вы можете обратиться к участникам форумов поддержки.